Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «Էլլիպս» ընկերության շենքը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Էլլիպս» ընկերության շենքը:
Տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ այնտեղ հատուկ գործողություններ են իրականացվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում: