Խաբարովսկում հայտնաբերվել է զենքի պահոց, որը պատկանում է ՀՀ քաղաքացու
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի արգելոցներից մեկում հայտնաբերվել է զենքի պահոց, որը պատկանում է Հայաստանի քաղաքացու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջակա միջավայրի պահպանության աշխատակիցները սահմանային ծառայության հետ իրականացրած գործողության ընթացքում արգելոցի տարածքին հարող լքված շինության մեջ հայտնաբերել են զենքի պահոց, որի սեփականատիրոջ անձն արդեն պարզվել է:
Նա Հայաստանի քաղաքացի է, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Հաղորդվում է, որ զենքն առգրավվել է, իրավախախտը փոխանցվել է ոստիկանությանը: Իրավախախտի անունը կամ այլ մանրամասներ չեն հաղորդվում: