Լրագրողուհուն ուղիղ եթերում համբուրել են
Deutsche Welle թերթի մարզական լրագրողուհի Ջուլեթ Գոնսալես Տերանը եթերի ժամանակ զգացմունքների բուռն արտահայտման զոհ Է դարձել ֆուտբոլի մոլի երկրպագուի կողմից: Չնայած հարձակմանն, աղջիկը շարունակել Է ռեպորտաժը, տեղեկացնում Է Daily Mail-ը: Լրագրողուհին ուղիղ միացում Է վարել Մոսկվայի Մանեժնայա հրապարակից, երբ կադրում հանկարծակի անհայտ տղամարդ Է հայտնվել: Նա գրկել Է Տերանին եւ համբուրել նրա այտը:
Չնայած պատահածին, լրագրողուհին մնացել Է անվրդով՝ շարունակելով վարել ռեպորտաժը: Ավելի ուշ Տերանն Instagram-ի իր անձնական Էջում հայտնել Է, որ ոչ մի բան նման միջադեպ չԷր կանխագուշակում: Ինքը եթերի Էր պատրաստվել երկու ժամ, սակայն ամեն ինչ տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը չի կարողացել հակահարված տալ: