Հնդկաստանում մկները կրծել են բանկոմատում առկա 1,23 մլն ռուփին
Հնդկաստանում մկները կրծել են բանկոմատներից մեկում առկա գումարի մի մասը։ Ինչպես հայտնում է India Today-ը, բանկոմատում եղել է 2 մլն 948 հազ. ռուփի։
Հաղորդվում է, որ բանկոմատը դադարել է աշխատել մայիսի 20-ից։ Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշել են բացել սարքն ու ստուգել այն։ Պարզվել է, որ մկները կրծել են գումարի զգալի մասը՝ 1,23 մլն ռուփին։
Տարվում է հետաքննություն։