1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հուլիսի 2018թ., 00:00
Գևորգ Աճեմյանը հեռացավ Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում Հերթը հասավ Գագիկ Խաչատրյանին «Նորֆոլկը» պետբյուջե է վերադարձրել 721,4 միլիոն դրամ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զիջում է ԱԱԾ պետին Կաթողիկոսի դեմ անցկացվող ակցիաների մասնակից հոգևորականը կարգալույծ է հռչակվել Նուբարաշենի հոգեբուժարանում անհանգիստ իրավիճակ է Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ) «Օրակարգի»՝ աշխատակիցներից ազատվելու «քաղաքակիրթ» ձևը. Վահագն Թեւոսյանի արձագանքը Դոլարի անկումը կանգ չի առնում Ռուսաստանում ադրբեջանցին կերել է կաշառքի համար նախատեսված գումարը Ագարակում խմելու ջրի ծորակներից գորշ գույնի ջուր է հոսում Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ բողոքը մերժվել է Ադրբեջանում անկարգությունների գործով ևս 4 մարդ է ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի Ուկրաինական հեռուստաալիքըՊուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել Կոտրված մատներ ու վնասված աչք․ «Դոմ 2»-ի աստղերի միջեւ արյունոտ վիճաբանություն է տեղի ունեցել «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցություններն անհապաղ պիտի դադարեցնել Ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս (տեսանյութ) «Սա անվճար ջրի երկիրն է». հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը հայաստանյան «պուլպուլակների» մասին «Դոմ 2» հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օգանեսյանը ծեծել է իր հարսնացուին Սպասվում են անձրեւներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան. Արմեն Սարգսյան Ալիևի՝ Ռուսաստան այցի ամսաթիվը փոփոխվել է Պեկինի օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ ՀՀ-ում տարեցտարի վարկառուների թիվն ավելանում է «Շատ բան փոխվեց դեպի լավը»․ Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին Բրազիլիայում առևանգել են Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացող Թայսոնի մայրիկին Երևանի քաղաքապետարանի պահանջով դատարանը սնանկ է ճանաչել Հայկ Արագածի Ախո­յանին «Մենք Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել». Թրամփ ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը Ուսեյն Բոլթը փորձաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային թիմում Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել Ռոնալդուն՝ վագրաձի-կենտավր (ծաղրանկար) Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Արտասահմանցիները ՀՀ մարզերում փող են հափշտակել «Մահաբեր զենքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին (Լուսանկարներ) Հիսունամյա Նունեն Վրացյան փողոցում բենզին է լցրել Վալերիկի վրա եւ այրել Կոտրվել է Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում Ռուսաստանի գաղտնի գործակալ լինելու մեղադրանքով ռուս կին է ձերբակալվել Երկրաշարժ Իրանում Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Իրանի հետ գործարքի պահպանումը Ռուսաստանին ձեռնտու է, սակայն ձեռնտու չէ ԱՄՆ-ին. Թրամփ Նոր խայտառակ նշանակում ՊԵԿ-ում. Ով է Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետը Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի «Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. մանրամասներ Սեյրան Սարոյանն իր ոճի մեջ պատասխանել է իրեն դիմած գյուղապետին Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Փաշինյանի «կոմիսարները» «տրոյկաների» ֆունկցիա են ստանձնել մարզերում Ջեֆ Բեզոսը ժամանակակից պատմության ամենահարուստ մարդն է դարձել Երեւանի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 9–ին Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին «Օրենքով գողը» թաքնվել է մերձմոսկովյան ամառանոցի տիրոջ «դիմակի» տակ ԱՄՆ-ն իրանական նավթի ներմուծման հետ կապված որոշակի մեղմացումներ է խոստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար Ռուսաստանում երեխան ընկել է ութերորդ հարկից եւ ողջ է մնացել Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին (Լուսանկար) ՊԵԿ-ը փոշմանել է Պուտինի եւ Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տեւել «Դատապարտում ենք այդ գործողությունները». Իրանն արձագանքել է Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերին Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Մոգերինին ԱՄՆ-ին կոչ է արել հիշել, թե ովքեր են իրենց բարեկամները Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ՝ ավագանու նիստը չկայացավ Մեզ Լեռնային Ղարաբաղում նոր լարվածություն պետք չէ. Սվիտալսկի Զանգվածային ձերբակալություններ Սումգայիթ քաղաքում Էրդողանը հայտարարել է, որ «հպարտ է թուրք ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար» Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արգենտինայի հավաքականը խզեց պայմանագիրը Խորխե Սամպաոլիի հետ Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է Եվրոպացի պաշտոնյան հակադարձում է Թրամփի հայտարարությանը, թե ԵՄ-ը հակառակորդ է Տուսկը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում խուսափել առևտրային պատերազմներից Աշխարհի առաջնության եզրափակիչն այսօր՝ Թրամփ-Պուտին Այսօրվա անձրեւին չխաբնվեք. առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հարցում

Հայոց ցեղասպանության մասին խոսելը վիրավորանք չէ, հերքելն է վիրավորանք. Կարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված է Դիարբեքիրից, թուրքական bianet.org կայքին տված հարցազրույցում խոսել է իր դեմ երկրի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով սկսված հետաքննությունից:

Փայլանը նշել է, որ 301-րդ հոդվածն է դարձել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան պատճառը:

«Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար իմ դեմ «թուրքականությունը վիրավորելու» հիմնավորմամբ հետաքննություն է սկսվել: Իրականում, սակայն, Հայոց ցեղասպանությունը հերքելն է վիրավորանք: Անվանեք ինչպես ուզում եք՝ հայերի հետ տեղի ունեցած Մեծ ողբերգությունը հերքելը վիրավորում է թուրքականությունը»,- նշել է նա:

Փայլանը կրկին ընդգծել է՝ ողջ աշխարհն է տեղյակ, որ հայ ժողովուրդը ոչնչացվել է: «Անատոլիայում ամեն հինգից մեկն էինք, իսկ հիմա անգամ հազարից մեկը չենք: Մեր հազարավոր եկեղեցիները, դպրոցները, մշակութային ժառանգությունը, ամեն բան կորցրել ենք: Մենք առաջարկում ենք՝ ինքներդ անվանեք տեղի ունեցած դեպքերը: Ասում ենք՝ արդար հիշողության վրա հիմնված անուն դրեք կատարվածին: Սակայն մեզ տրվող պատասխանը մշտապես հետևյալն է. «Դու չես կարող այս ամենի մասին խոսել»: Ու նմանօրինակ պայմաններում ստացվում է, թե վիրավորում ես թուրքականությունը: Ստացվել է այնպես, որ թուրքերն աշխարհում ընկալվում են, որպես Ցեղասպանությունը հերքողներ: Իսկ ես, հակառակը, պայքարում եմ թուրքերի դեմ այդ անարդարությունը վերացնելու համար»,- ասել է մեջլիսի պատգամավորը:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին: Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը և այլք։

website by Sargssyan