Միայն երեք պատգամավոր էր դեմ Մանվել Գրիգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն
Մանվել Գրիգորյանը 81 կողմ եւ 3 դեմ ձայներով Ազգային ժողովի կողմից զրկվեց անձեռնմխելիությունից:
Ազգային ժողովը ընդունեց նաեւ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը:
Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 3: Երկու քվեաթերթիկ համարվեց անվավեր։
Ավելի վաղ Ազգային ժողովը հավանություն էր տվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությանը:
Top-News.am