Կենդանաբանական այգու աշխատակիցները պատրաստ են ընդունել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի կենդանիներին
Այս թեմայով
Կենդանաբանական այգու հայտարարությյան համաձայն՝ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի նախաձեռնությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժօգնություն ցուցաբերելու և դրանց՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու:
Փոխքաղաքապետի հանձնարարականով՝ Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում:
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: