Եւս մեկ սկանդալային ձերբակալություն
Այս թեմայով
- Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
- Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
- Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
- Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Մյունխենի դատախազությունը այսօր հաստատել է գերմանական ամենահայտնի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի` Audi ավտոմոբիլային կոնցեռնի ղեկավար Ռուպերտ Շտադլերի ձերբակալության մասին լուրերը:
«Շտադլերն այսօր կանգնել է դատարանի առջև, որը և որոշել է նրան ուղարկել քննչական մեկուսարան», - հաղորդել են Մյունխենի դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները, նշելով, որ իրավապահները նման ծայրահեղ միջոցի են դիմել` մտավախություն ունենալով, որ Շտադլերը կարող է ոչնչացնել իր դեմ հարուցված քրեական գործի ապացույցները:
Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ Շտադլերը կասկածվում է խոշորածավալ խարդախության մեջ: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Audi կոնցեռնը տարիներ շարունակ կեղծել է իր արտադրած մեքենաների արտանետումներին վերաբերող տվյալները` մի քանի անգամ նվազեցնելով դրանց իրական ծավալները: