1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հուլիսի 2018թ., 00:00
«Շախմատի երկիր Հայաստան». Նյու Յորքցի բլոգերը պատմել է դպրոցներում շախմատ սովորեցնելու պրակտիկայի մասին (տեսանյութեր) «Օշականցի Գևորիկի» ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու համոզել Երևան գալ՝ խորոված ուտելու Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ) ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները Սիրիահայերի համար ծրագիրը կտեւի երեք տարի. Հայաստանում ԵՄ դեսպան Դեռ վաղ է ՀՀ-ում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը. Ռիչարդ Միլս Թուրքիայում հետաքննություն է ընթանում ընդդիմության առաջնորդի նկատմամբ՝ Էրդողանի մասին ծաղրանկարը հրապարակելու համար Փանիկ գյուղում տեղի ունեցածը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Եղոյան Վրաստանում հստակեցվում են աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ՀՖՖ նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրման հարցը քննարկման կարիք ունի․ ԱԱԾ խոսնակ Թրամփը արձագանքում է Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած քննադատություններին ԱՄՆ դատարանը մեղադրանքներ առաջադրեց ռուս կնոջը Գևորգ Աճեմյանը հեռացավ Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում Հերթը հասավ Գագիկ Խաչատրյանին «Նորֆոլկը» պետբյուջե է վերադարձրել 721,4 միլիոն դրամ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զիջում է ԱԱԾ պետին Կաթողիկոսի դեմ անցկացվող ակցիաների մասնակից հոգևորականը կարգալույծ է հռչակվել Նուբարաշենի հոգեբուժարանում անհանգիստ իրավիճակ է Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ) «Օրակարգի»՝ աշխատակիցներից ազատվելու «քաղաքակիրթ» ձևը. Վահագն Թեւոսյանի արձագանքը Դոլարի անկումը կանգ չի առնում Ռուսաստանում ադրբեջանցին կերել է կաշառքի համար նախատեսված գումարը Ագարակում խմելու ջրի ծորակներից գորշ գույնի ջուր է հոսում Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ բողոքը մերժվել է Ադրբեջանում անկարգությունների գործով ևս 4 մարդ է ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի Ուկրաինական հեռուստաալիքըՊուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել Կոտրված մատներ ու վնասված աչք․ «Դոմ 2»-ի աստղերի միջեւ արյունոտ վիճաբանություն է տեղի ունեցել «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցություններն անհապաղ պիտի դադարեցնել Ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս (տեսանյութ) «Սա անվճար ջրի երկիրն է». հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը հայաստանյան «պուլպուլակների» մասին «Դոմ 2» հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օգանեսյանը ծեծել է իր հարսնացուին Սպասվում են անձրեւներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան. Արմեն Սարգսյան Ալիևի՝ Ռուսաստան այցի ամսաթիվը փոփոխվել է Պեկինի օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ ՀՀ-ում տարեցտարի վարկառուների թիվն ավելանում է «Շատ բան փոխվեց դեպի լավը»․ Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին Բրազիլիայում առևանգել են Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացող Թայսոնի մայրիկին Երևանի քաղաքապետարանի պահանջով դատարանը սնանկ է ճանաչել Հայկ Արագածի Ախո­յանին «Մենք Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել». Թրամփ ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը Ուսեյն Բոլթը փորձաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային թիմում Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել Ռոնալդուն՝ վագրաձի-կենտավր (ծաղրանկար) Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Արտասահմանցիները ՀՀ մարզերում փող են հափշտակել «Մահաբեր զենքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին (Լուսանկարներ) Հիսունամյա Նունեն Վրացյան փողոցում բենզին է լցրել Վալերիկի վրա եւ այրել Կոտրվել է Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում Ռուսաստանի գաղտնի գործակալ լինելու մեղադրանքով ռուս կին է ձերբակալվել Երկրաշարժ Իրանում Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Իրանի հետ գործարքի պահպանումը Ռուսաստանին ձեռնտու է, սակայն ձեռնտու չէ ԱՄՆ-ին. Թրամփ Նոր խայտառակ նշանակում ՊԵԿ-ում. Ով է Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետը Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի «Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. մանրամասներ Սեյրան Սարոյանն իր ոճի մեջ պատասխանել է իրեն դիմած գյուղապետին Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Փաշինյանի «կոմիսարները» «տրոյկաների» ֆունկցիա են ստանձնել մարզերում Ջեֆ Բեզոսը ժամանակակից պատմության ամենահարուստ մարդն է դարձել Երեւանի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 9–ին Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին «Օրենքով գողը» թաքնվել է մերձմոսկովյան ամառանոցի տիրոջ «դիմակի» տակ ԱՄՆ-ն իրանական նավթի ներմուծման հետ կապված որոշակի մեղմացումներ է խոստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար Ռուսաստանում երեխան ընկել է ութերորդ հարկից եւ ողջ է մնացել Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին (Լուսանկար) ՊԵԿ-ը փոշմանել է Պուտինի եւ Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տեւել
Հարցում

Դոն Պիպոյի տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք հայտնաբերելու մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։

Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։

Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։

Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։

Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ»։

website by Sargssyan