Էջմիածնում գիշերը խաղաղ է անցել. Կարեն Գրիգորյանը պատրաստվում է հանդիպել մարզպետի հետ
Այս թեմայով
Էջմիածնի կենտրոնում հավաքվել են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները, քաղաքում փակ ճանապարհներ դեռևս չկան:
Առավոտյան ժամը 10-ին նախատեսված էր հանդիպում քաղաքապետի և նրա հրաժարականը պահանջող «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչների միջև, սակայն հանդիպումը տեղի չունեցավ:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ պատրաստվում է գնալ մարզպետարան:
Հիշեցնենք, որ մարզպետի հրավերով նախատեսվում է, որ պետք է կողմերը հանդիպեն մարզպետարանում և գտնեն ելքեր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Կարեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ հանդիպումը տեղի կունենա: Քաղաքապետն ասաց, որ գիշերը խաղաղ է անցել, Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակն ունեցել է իր ազդեցությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Էջմիածնում ընթանում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին աջակցողների և նրա հրաժարականը պահանջողների ակցիաները: