Էջմիածնի քաղաքապետը գիշերը կմնա հրապարակում
Այս թեմայով
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդունեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հրավերը: Վաղը ժամը 12-ին նրանք կնադիպեն, սակայն հանդիպմայն վյարը հայտնի չէ:
«Ես ընդունում եմ իշխանության հրավերը, ես էլ եմ իշխանություն: Վաղը կհանդիպենք, որից հետո նորից կգանք էստեղ»,-ասաց քաղաքապետը:
Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ այս գիշեր չեն հեռանալու հրապարակից: Լրագրողներին կոչ արեց գնալ հանգստանալ, իսկ ցանկացողները կարող են մնալ:
Հրապարակում են նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացրելԷջմիածնում, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում եւ Դոն Պիպոյի առանձնատանը:
Քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը եւ հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել են: