Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին
Այս թեմայով
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որն այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», – ասաց Է.Շարմազանովը։
Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այցելել են ԱԱԾ՝ Մանվել Գրիգոյանին տեսակցելու: