1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00
Ջավախքցի երիտասարդները փակել են հայ–վրացական սահմանը (Տեսանյութ) Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ (Լուսանկար) Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար մեքենաների համար Ռուսներն ընտրել են տարվա քաղաքական գործչին Գվարդիոլան՝ հունվարի տրանսֆերների մասին Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն ԼՂ հակամարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ մի մասը կփոխարինի սահմանապահներով Պուտինը պատմել է, թե ով կարող է նախագահ դառնալ «Ռոսատոմն» Ալիևին առաջարկ է արել Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով Այսօր առաջին փաստացի հաղթանակը տոնեց դատական համակարգը Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. Դավիթ Բաբայան Թուրքիան սեփական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել Մխիթարյանի արձագանքը «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակին Մոսկվան ակնկալում է ԼՂ բանակցային գործընթացի վերսկսում. Լավրով «Պետք չէ ամեն գնով փողի հետևից ընկել, կյանքը մի օր ավարտվում է». Պուտինն անդրադարձել է գործարարներին Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Բելառուսին չպետք է հանդիմանել, որ Ադրբեջանին զենք է վաճառում. Լուկաշենկո Անկարան կշարունակի սատարել Բաքվին ԼՂ կարգավորման հարցում. Չավուշօղլու Լուկաշենկոն և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին տալ Արցախի 5 շրջանը Ես, Պուտինն ու Նազարբաեւը Փաշինյանին մեկ հարց տվեցինք. Լուկաշենկո Դատարանը Արմեն Գեւորգյանի կալանավորման միջնորդությունը մերժեց (Տեսանյութ) «Անչափ հպարտ եմ». գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից.Հետաքրքիր բացահայտումներ Լուկաշենկոյից Ձերբակալվել է «Հայփոստ»–ի երկու աշխատակից Վարդի թերթիկներ, որոնք հազիվ են ծածկում VARDA-ի մարմինը Ցանկացած հարցի լիիրավ պատասխանատուն լինելու է իշխանությունը. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Մանդարին, սև խավիար, խնձորի հյութ. հայտնի է՝ Ամանորին ինչ տոնական «սեղան» է լինելու Միջազգային տիեզերակայնում Լավրովը Ալիեւի մոտ զգացել է «անկեղծ տրամադրվածություն» ՀՀ-ի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները վերականգնելու համար Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ Ստամբուլում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրություն է բացվել Երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում Վատ Սանտան վախեցրել է երեխաներրին՝ պոկելով մորուքը եւ հայհոյելով Ով է Չարենցավանի թիվ 3 դպրոցի նորընտիր տնօրենին աջակցում ՌԴ որոշ տարածքներից մսամթերքի և այլ ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են գործում Ոսկու մոլուցքով տարված գործարարն ամենուր 550 000 դոլարի ոսկեղենով է շրջում (տեսանյութ) Հարձակվել է տարեց հարեւանուհու վրա ու աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ ու մանդարին Ընկերուհին տանից վռնդել է ԱՄՆ-ում մայրուղում թափված փողերի պատճառով մի շարք վթարներ են տեղի ունեցել (Տեսանյութ) Երկրի տերերն են, որտեղով ուզում, ուր ուզում, գնում են. փոքրիկները հյուրընկալվել են Բակո Սահակյանին (լուսանկարներ) Երբ կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը Դատաիրավական համակարգի մասնագետները փախուստի են դիմում Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (Տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ 2018 թ. դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը Հունան Պողոսյանը կնշանակվի ոստիկանապետ Ֆիլիպ Կիրկորովը Բաքուն անվանել է «հարազատ տուն» Լևոն Մնացականյանը նոր պաշտոն ունի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ն նոր տնօրեն ունի.ով է նա Ոստիկանը փրկել է հրդեհվող տան երկրորդ հարկից ցատկած երեխային (տեսանյութ) Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ՀՀ պետական պարտքը նոյեմբեր ամսվա ընթացքում ավելացել է Հիմա ես ծառայության մեջ եմ, բայց կարող է՝ մի օր էլ ես ազատվեմ. Օգանովսկի Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք «Օդից գումար» ստանալուն սովոր ավստրալացուն խիղճը սկսել է տանջել «Նա մոռացել է իր տեղը»․ որտե՞ղ են Մեգան Մարքլի աֆթերփարթիի լուսանկարները Դպրոցի բակում ձյան վրա «դրիֆթ» արած վարորդը տուգանվել է 1000 դոլարով եւ զրկվել վարորդականից (Տեսանյութ) Թրամփի փեսան՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավա՞ր Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների hամար Ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն Արգելվել է դիզելային եւ բենզինային ավտոմեքենաների հին մոդելների երթեւեկությունը Պուտինի նվիրած կատուն «ճապոներեն է սովորել» և 8 կգ քաշ հավաքել Վահե Հովհաննիսյան. «Ծայրահեղ աղքատություն մեր երկրում չպետք է լինի» Եվրոպայում հանրահայտություն է ձեռք բերում փուչիկներով սեքսը Տասը ամսում երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար Բոլորն ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ ՀԺ-ի լրագրող Հայկ Գեւորգյանը կընտրվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Նոր թափ է հավաքել ճնշումը Փաշինյանին ու նրա թիմին քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ Դերժավայի Արկադիի հիվանդանոցը հայտնվել է ֆիննախի «սեւ ցուցակում» Թուրքիան նոր ռազմական գործողություն կնախաձեռնի Սիրիայի հյուսիսում. Էրդողան Շնորհավորանքի գինը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք» Մարզպետներից ոչ ոք պատգամավորի մանդատ չի ստանա «Արսենալ» - «Ղարաբաղ». Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթեի պատկերով երկրպագուն ներխուժել է խաղադաշտ (Լուսանկար) Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի հրաձիգին
Հարցում

Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում

 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքի և արդյունքների մասին առաջիկայում կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

website by Sargssyan