Արտակարգ դեպք Արարատում. Դանակահարվել են ընտանիքի 3 անդամները
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 16-ին ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ են՝ 20-ամյա Գևորգ Մ.-ն, 62-ամյա Դերենիկ Մ.-ն և 62-ամյա Սուսաննա Ա.-ն: Աղբյուրի տեղեկություներով՝ նրանք ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ:
Քննիչները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում 2 անհայտ քաղաքացիներ, դեռևս չպարզված հանգամանքներում, մտել են վիրավորների տուն և առանց որևէ պահանջ ներկայացնելու սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել վերջիններին ու դիմել փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ: Փաստի առիթով Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: