Նիկոլ Փաշինյանն Արցախում է (Լուսանկարներ)
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ:
Նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի եւ Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները մասնակցել են Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականին: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, ռուսաստանաբնակ Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ: