Էջմիածնում իրավապահները շրջափակել են ԵԿՄ-ի գրասենյակի շենքը. այստեղ է եկել նաեւ Վահրամ Բաղդասարյանը
Այս թեմայով
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շրջափակել է Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի շենքը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ շենքից դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ԱԱԾ-ն ներսում չէր:
«Ես եկել էի ճշտում անելու, ներսում հանգիստ է, որեւէ գործողություն չկա»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն ԱԱԾ գործողությունների վերաբերյալ, խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք օրինականության կողմնակից են. «Իսկ ինչն անօրինական կլինի, հետեւողական պետք է լինենք: Իրավաբանները պետք է մեկնաբանություն տան»: