Ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ կառավարության անդամները դրական եզրակացություն տային նախագծին. Ա. Հովհաննիսյան
ԱԺ փոխնախագահ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողողվի անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամանակավոր, համաձայնության կառավարության այսօրվա որոշմանը, որով դեմ արտահայտվեցին շարժական տեսախցիկների (արագաչափերի) վերացմանը:
«Հանրապետական» պատգամավորը մասնավորապես գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօրվա կառավարության նիստում, չնայած երկար քննարկումներին և վարչապետի դիտարկումների, ՀՀ կառավարությունը դեմ քվեարկեց շարժական տեսախցիկները և արագաչափերը հանելուն ուղղված մեր նախաձեռնությանը։ Կառավարության դիրքորոշումը բացասական էր։ Կարծում եմ՝ հաշվի առնելով այդ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունները և կարծիքները՝ ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ կառավարության անդամները դրական եզրակացություն տային նախագծին` հեղինակների հետ աշխատելու պայմանով և փոխադարձ ընդունելի նախագիծ ունենալու համար։ Հիշեցնում եմ՝ այս տարվա փետրվարին, չնայած, կողմ եմ քվեարկել շարժական տեսախցիկների ներդրման նախագծին, հաշվի առնելով այն հիմնավորումները, որոնք դրված էին նախագծի հիմքում, այդուհանդերձ, մեկ ամիս ա նց, շարժական տեսախցիկների և արագաչափերի կիրառության հետևանքով առաջացած խնդիրները տեսնելով, դեռևս նախորդ կառավարության գործունեության ժամանակ պետաիրավական հարցերի մեր հանձնաժողովի գործընկերների հետ խնդիր դրեցինք ուսումնասիրել այդ պրոբլեմները և ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որի էությունն էլ այդ տեսախցիկների և արագաչափերի կիրառության բացառումն էր ՃՈ-ի կողմից»,- գրել է նա:
Որպես հետգրութուն ԱԺ փոխխոսնակն ավելացրել է, որ իրենց կողմից ներկայացված նախագիծը չի կարող վերաբերել և չի վերաբերում ճանապարհապարեկային ծառայության տեսուչների համազգեստներին դեռևս 2016 թվականից փակցված թվով 693 տեսախցիկների։
«Դրանց նպատակը, ինչպես նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ի պատասխան իմ հարցման, ծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է (հակակոռուպցիոն նպատակ) և ոչ թե ամրագոտու կամ այլ ճանապարհային երթևեկության խախտում արձանագրելը։ Խոսքը վերաբերում էր առանց տարբերանշանի շրջող և արագություն ֆիքսող մեքենաների կողմից օգտագործվող շարժական տեսախցիկներին, ինչպես նաև տարբերանշանով շրջող ՃՈ մեքենաների կողմից առանց նախազգուշացման կիրառվող շարժական տեսախցիկների։
Հ.Գ.2 Ավելի ուշ կանդրադառնամ Կառավարության կողմից ներկայացված բացասական կարծիքի հակափաստարկներին»,- շարունակել է Արփինե Հովհաննիսյանը:
Знаменитые девочки, которые уже давно выросли
Изучай историю, сражаясь! Побеждай в World of Warships!
Революция на даче! Жидкий газон со скидкой 53%!
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19:37 • 15/06Մուսան լքում է ԲԿՄԱ-ն
19:36 • 15/06ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը օգտատերերին կոչ է անում զերծ մնալ վնասակար գործելաոճից և կոնկրետ փաստերի դեպքում հայտնել
19:31 • 15/06Բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայությունների մատուցմանը և գործարար միջավայրի բարելավմանը. Գ. Մարտիրոսյան
19:26 • 15/06Անի Մխիթարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
19:17 • 15/06Արգելված է միայն պրիմատների ներկրումը. «Ռոսսելխոզնադզորը» խմբագրել է Հայաստանից կենդանի