Բարենպաստ մթնոլորտի ստեղծումը ԼՂ հակամարտության կարգավորման կարևորագույն գրավականն է. Զախարովա (տեսանյութ)
Բարենպաստ մթնոլորտի ստեղծումը կարևորագույն գրավականն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Իհարկե, բարենպաստ մթնոլորտի ստեղծումը, մեր կարծիքով, միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջընթացին և ոչ միայն նպաստում է, այլ նաև այդ խնդրի կարգավորման համար կարևորագույն գրավականն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Զախարովան նաև ընդգծել է, որ կան տարբեր ձևաչափեր՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե արդյոք այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի ակտիվացման խթան հանդիսանալ:
«Ինձ թվում է՝ պետք չէ խառնել ձևաչափերը: Կա երկրների ղեկավարների միջև շփում, որը ենթադրում է և՛ բազմակողմանի, և՛ երկկողմ շփումներ, իսկ կա խնդիր, որն ունի լուծման իր ձևաչափը»,- ասել է նա:
Այդ հատվածը՝ 1:22-ից.