Մոսկվան կոչ է անում չեղարկել Փհենյանի դեմ պատժամիջոցները
Մոսկվան կոչ է անում հնարավորինս արագ չեղարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանի եղանակով սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք հորդորում ենք անհապաղ չեղյալ հայտարարել միակողմանի սահմանափակումները, հատկապես այսպես կոչված «արտատարածքային ներգործության» հարակից պատժամիջոցները», - ասել է Զախարովան: