Նավալնի․ Օլիգարխները ֆուտբոլի աշխարհի առաջնության համար հատկացված միջոցներ են յուրացրել
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ նախագահ Վլադմիր Պուտինին մոտ կանգնած օլիգարխները յուրացրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության համար պետբյուջեից հատկացված հսկայական միջոցների մի մասը:
Պաշտոնապես՝ առաջնության անցկացման համար Ռուսաստանը ծախսել է 13.2 միլիարդ դոլար: Նավալնիի գնահատմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ռուսաստանցիներին արժեցել է 14 միլիարդ դոլար, և նման բարձր գնի պատճառը օլիգարխների կողմից յուրացումն է:
Հիշեցնենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկեց երեկ, այն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքներում:
Ալեքսեյ Նավալնին երեկ է դուրս եկել բանտից, որտեղ 30 օր անցկացրեց Պուտինի դեմ ցույցեր կազմակերպելու համար: