1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 մայիսի 2019թ., 00:00
Առափնյա պահակախումբը կօգնի մարտահրավեր նետել Արկտիկայում Ռուսաստանի աճող ռազմական ազդեցությանը. Բոլթոն Հրաժարականի շքերթ. հաջորդ ամիս իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ջանջուղազյանն ու Դավիթ Անանյանը Ուսանողները առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ. Արայիկ Հարությունյան «Տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից»». բնապահպանության փոխնախարարը ազատման դիմում է գրել «Չելսիի» գլխավոր մարզիչը հիասթափություն է հայտնել ԵԼ եզրափակիչ խաղում Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառով ԱՄՆ-ի ճնշումը չինական ընկերությունների վրա տնտեսական ահաբեկում է Դատախազության որոշումը Դավիթ Սանասարյանը չի բողոքարկի դատարանում․ հայտարարություն Կարո Փայլան. «Մեր երեխաներին ամեն տեսակ շահագործումից պաշտպանելու ենք» Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են. Ռոհանի Մարադոնան ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում «Փաշինյանին խորհուրդ տվողը նրան «подстава» է արել». Կարեն Քոչարյան Պեսկովն՝ ԱՄՆ-ին. «S-400-ների շուրջ գործարքը կայացած է պայմանագրի տեսքով» Մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի տղային ու փեսային Մոդերն ժամանակաշրջանի ասույթ Ես կանեմ այն, ինչ կհուշի նախարարը. Լիլիթ Արզումանյանը՝ ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու մասին Մեքսիկայի նախագահը չի ցանկանում վիճել ԱՄՆ-ի հետ Իտալիայում վթարի ենթարկված տուրիստական ավտոբուսում ՀՀ 8 քաղաքացի է եղել, 3-ը մարմնական վնասվածքներ են ստացել ԲԴԽ նախագահը հրավիրել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով Արմեն Հարությունյանի անգրագետ դիսերտացիան ես եմ ճշտել. Թատերականի դասախոս Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել 1914-1923-ին հարյուր հազարավոր Պոնտոսի հույների ցեղասպանությունը 2018թ. կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ. 14 մլրդ դրամի փոխարեն. վարչապետի խորհրդական Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել Թվով հինգ աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը մայրաքաղաքի վարչական շրջաններից. քաղաքապետարան Անկարան պատրաստվում է Վաշինգտոնի պատժամիջոցներին՝ կապված Ս-400-ի գնման հետ ՀԱՊԿ ՀԱԽ-ը նոյեմբերին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակման հարցը Լենա Նազարյանը կոչ է անում տեղեկություններ հրապարակել դատավորների անօրինականությունների մասին ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մերօրյա կոմանդոսներ կան. Նրանք ապրիլյան պատերազմի ժամանակ կասեցրին հակառակորդի պլանները. Սեյրան Օհանյան Վտանգավոր շրջադարձ Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ. Թատերականի նորընտիր ռեկտորը՝ ցուցարարներին Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ներկայացրած դիմումին «Աղքատ տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում». Շառլ Ազնավուրը՝ կյանքի, մահվան եւ այլնի մասին Ավստրիայի փոխկանցլեր կդառնա ֆինանսների նախարար Հարթվիգ Լյոգերը Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Զբոսաշրջիկների ավտոբուսը ՃՏՊ-ի է ենթարկվել Իտալիայում. նրանց մեջ կան Հայաստանի, Վրաստանի, ՌԴ եւ Ղազախստանի քաղաքացիներ Ամստերդամում մահճակալի հարկ կմտցվի զբոսաշրջիկների համար Թատերականի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը. ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Դավիթ Տոնոյանի ու Արթուր Վանեցյանի վարկանիշը բարձրացել է.հարցում Քաղաքացիները Հայաստանի ամենակաեւոր խնդիրը համարում են գործազրկությունը. հարցում Օրական ես 40-50 խնդրի եմ առնչվում և գիտեմ՝ ինչպես արդար կլիներ լուծել դրանք, բայց օրենքն ինձ խանգարում է. Հայկ Մարության Ռոման Բերեզովսկի. Քաղաքականությունը միջամտում է ֆուտբոլին, եւ դա լավ չէ Ներքին խոսակցություններ. ինչ են ասել նախարարին ԲԴԽ-ի մասին Ֆրանսիան առաջարկել է Թուրքիայում տեղակայել ՀՕՊ միջոցներ Զելենսկին բիզնես գործընկերոջը նշանակել է իր առաջին օգնական Ամերիկացին բեմահարթակում Թրամփին է մոտեցել պատի կոստյումով Երեւանի գլխավոր ճարտարապետ. Վերին անտառային փողոցի խայտառակ վիճակն էլ չկա Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը «Նախագահական բազկաթոռն անհարմար է». հրապարակվել է Զելենսկիի՝ երկրի ղեկավարի աշխատասենյակից առաջին տեսանյութը Մոսկվայի մետրոյի շուրջ 1000 ուղևոր 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Թուրքիան կրկնակի նվազեցրել է ամերիկյան ապրանքների համար ներկրման մաքսատուրքերը Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը Միջոցներ են ձեռնարկվում պարզելու «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակը. ՄԻՊ Գեորգի Չերդանցեւ. Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելը ձախողում է ՈւԵՖԱ-ի համար Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ն չի աջակցում քաղաքականությանը, մենք աջակցում ենք բարեփոխումներին» Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները GALLUP-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում հանրապետության հրապարակը կլցնեն. Ալեն Սիմոնյան Հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Իտալիայում «Նրա արվեստը դիմակայել է ժամանակի և սահմանների փորձությանը». այսօր Ազնավուրը կդառնար 95 տարեկան Թուրքիան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան Ս-400 համալիրներով աշխատել սովորելու համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում պարոն դեսպանը Ճապոնական սումո ըմբշամարտի հաղթողը կստանա «Թրամփի մրցանակ»-ը Ովքե՞ր են կիրառելու վեթինգը «Հիասթափություն և խայտառակություն». Ֆուտբոլային աշխարհն իր աջակցությունն է հայտնել Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանին Խոսենք փաստերով Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսսիին կամ Ռոնալդուին. CNN-ի հաղորդավարն ասել է, թե ինչպես ՈւԵՖԱ-ն Բաքվից տեղափոխի ԵԼ եզրափակիչը Ծեծկռտուք թիվ 54 դպրոցի աշակերտների միջև Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Առցանց ծանոթություններ փնտրողների կողմից հնչող ամենատարածված ստերը Հնդկաստանը հետախուզական արբանյակ է արձակել Ֆրանսիայում Մոնտերոյի քաղաքապետը որոշել է ծնելիությունը մեծացնել անվճար վիագրայով Թատերականի ուսանողները բոյկոտում են բուհի ռեկտորնի ընտրությունները «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը. դիմել են դատարան Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում Կենսաթոշակ ստանալու համար պահանջվող արխիվային տեղեկանքի բացակայության դեպքում ստաժը կարող է հաստատվել դատական կարգով. Սոցապ ծառայության պարզաբանումը Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ Ադրբեջանը Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Հայաստանին մեղարդել է «ֆուտբոլային սադրանքի» համար
Հարցում

Բացահայտվել են զորակոչիկների հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 13 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից և նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 13 անձի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի փաստացի բնակիչ, 1969թ. ծնված Ա.Մխիթարյանը, զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելուն աջակցելու նպատակով, զորակոչային տարիքի հասած տարբեր երիտասարդների հարազատներից պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ։

Մասնավորապես՝ տղամարդը խոստացել է ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը և դրանց համապատասխան որոշումների կայացումը՝ իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով։ Այդ պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2014-2017 թվականների ընթացքում պահանջել և հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է խարդախությամբ գումարներ հափշտակելու 7 և փորձ կատարելու 1 դեպք։

Բացի այդ, պարզվել է, որ Ա.Մխիթարյանը ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող «TOYOTA 4RUNNER» մակնիշի ավտոմեքենայում պահել է ռազմամթերք հանդիսացող 20 հատ 7.62 մմ, 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի նռնակ` իրենց «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչներով, պայթուցիկ նյութ հանդիսացող 200-ական գրամ քաշով 2 հատ պայթաղյուսներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Տավուշի մարզի հաշվառում ունեցող, բայց փաստացի Երևանում բնակվող Ա.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրանք է առաջադրվել ևս 12 անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan