Անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամը փոխել են, որ կարողանան սպասարկել ընդմիջման ժամին եկողներին
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային եւ վիզաների վարչությունում, ինչպես նաեւ բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 14-ից վաղվանից՝ 14.06.2018թ.-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00-ը:
«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը եւ խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարչության պետ Մնացական Բիչախչյանը: