Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը բանակցություններ կանցկացնի մի քանի երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բոլիվիայի, Լիբանանի, Բելառուսի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ արդեն կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Երկրի ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ Աշխարհի գավաթի բացման արարողությանը մասնակցելու համար: