Charlie Hebdo-ն իր շապիկը նվիրել է Պուտինին և 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը շապիկը նվիրել է 2018-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը Ռուսաստանում տեղի կունենա։ Պարբերականը շապիկը հրապարակել է Twitter-ում։
Շապիկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ տանկով, թնդանոթի թիրախում ցանցը և դարպասահապահն են։ Կողքին ֆուտբոլի գնդակն է։
«Մունդիալը Ռուսաստանում․ տրագիկոմեդիա պոտեմկինյան գյուղում»,-ասվում է պարբերականի գովազդում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը։