«Հ1»-ին հատկացվող 6 մլրդ դրամի 75 տոկոսը տրամադրվում է Ռուբեն Ջաղինյանի «Շարմ հոլդինգ»-ին
Հանրային հեռուստաընկերությանը հատկացվող 6 մլրդ դրամից ավելի գումարի շուրջ 75 տոկոսը տրամադրվում է «Շարմ հոլդինգ» ընկերությանը, որի 50 տոկոսը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով, բացի այդ, Հանրային հեռուստաընկերությանը պատկանող շենքը գրավադրվել է բանկում. «Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Հանրային հեռուստաընկերությունում շուրջ 2 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: Ո՞վ է սրա համար պատասխան տալու»,-հայտարարեց նԷնֆիաջյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am