Սալվադորում կալանավորվել է նախկին առաջին տիկինը
Սալվադորում կալանավորվել է նախկին առաջին տիկին Վանդա Պինյատոն՝ 351 մլն դոլարի վատնման սխեմային մասնակցելու կասկածանքով, որը կառավարել է նրա ամուսինը՝ երկրի նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսը, փոխանցում է AP-ն:
Անցյալ շաբաթ դատախազները Ֆունեսին եւ նրա մերձավոր շրջապատից 30 մարդու, ներառյալ երկու որդիներին կալանավորելու օրդեր են տվել:
Ֆունեսը Սալվադորի նախագահն է եղել 2009-2014 թվականներին, 2016-ից ապրում է Նիկարագուայում վտարանդիության մեջ:
Դատախազները պնդում են, որ Ֆունեսը Սալվադորի հիփոթեքային բանկից 292 մլն դոլար է գողացել: