Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդամահ անել ընդդիմադիր երիտասարդի
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորը նախընտրական քարոզչության շրջանակում Բուրդուր քաղաք կատարած այցի ժամանակ փորձել է խեղդամահ անել ընդդիմադիր երիտասարդի, գրում է DHA գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ ԱԶԿ պատգամավոր Բայրամ Օզչելիքն այցի ժամանակ մտել է նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության շտաբի շենք՝ մրցակիցներին ողջունելու։ Այստեղ, սակայն, պատգամավորը վեճի է բռնվել Էրգյուն Էրդեմ անունով երիտասարդի հետ և անգամ փորձել խեղդել նրան։
Հայտնի է, որ շրջապատի մարդկանց միջամտությունից հետո Օզչելիքը ստիպված է եղել լքել շտաբի շենքը, իսկ ավելի ուշ վերադարձել ու ներողություն է խնդրել Էրգյուն Էրդեմից։
Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Օզչելիքն արդարացել է, թե ընդդիմադիր երիտասարդը հրաժարվել էր սեղմել իր ձեռքը՝ անվանելով իրեն «գյուլենական ու ահաբեկիչ», ինչից հետո էլ ծագել է վեճը։