ԱԱԾ սահմանապահ զորքերի նորանշանակ հրամանատարը բողոքի ակցիային միացած ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարն էր
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը: Ըստ ՊՆ-ում տարածված լուրերի՝ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: