Կոտայքի մարզպետի թիրախում Հրազդանն է եւ նրա քաղաքապետը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում: Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում:
«Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված եւ ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, ծառայել են նպատակին: Ես այդ մասով կասկածներ ունեմ, եւ դրա գնահատականը կտա միայն համապատասխան մարմինը՝ համապատասխան ընթացակարգերի արդյունքում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում