Մակրոնը Ռոհանիին վստահեցրել է, որ Փարիզը հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնագրին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրանցի գործընկերոջը՝ Հասան Ռոհանիին վստահեցրել է, որ Փարիզը հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնագրին, սակայն Թեհրանը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները, հաղորդում է Reuters-ը:
«Նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի՝ բոլոր հարթություններում համաձայնագրի իրագործումը շարունակելու կամքի վերաբերյալ», - երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո ասվում է Մակրոնի վարչակազմի հայտարարության մեջ:
Մակրոնը հաստատել է, որ նախարարական հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում Վիեննայում: Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ հանդիպումը հավանաբար տեղի կունենա հավանաբար, հունիսի 25-ին: