Էրդողանը խոստովանել է, որ կցանկանար մահապատժի դատապարտել նախագահի քուրդ թեկնածու Դեմիրթաշին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կցանկանար մահապատժի դատապարտել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին, որն ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով կալանավորված է 2016 թվականի նոյեմբերից մինչ օրս։
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Էրդողանը նման հայտարարություն է արել Քոջաելի քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Երբ Էրդողանը հարթակից սկսել է տալ Դեմիրթաշի անունն ու մեղադրել նրան ահաբեկչության համար՝ նրա կողմնակիցները սկսել են վանկարկել «մահապատի՛ժ նրան»։ Ինչին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է․
«Եթե խորհրդարանն ինձ ուղարկեր նման որոշում՝ ես վաղուց այն ստորագրած կլինեի»։
Դրան ի պատասխան Դեմիրթաշը թվիթերյան իր էջում նշել է, որ ինքը պատրաստ է իր կյանքը «հազար անգամ զոհել հանուն իր ժողովրդի»։