Նոր կառավարությունում կադրային խնդիրները լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա
«Հրապարակը» գրում է. «Կադրային խնդիրները նոր կառավարությունում լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա: Գործընկերների ներկայացրած թեկնածուների հետ, որպես կանոն, չի համաձայնում:
Բոլորին ասել է՝ հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում: Միակ «հին դեմքն» Արծվիկ Մինասյանն է, բայց ՀՅԴ-ին հաջողվել է պնդել նրա թեկնածությունը: Վերջին շրջանում բավականին ջերմացել են Հրանտ Մարգարյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները»,- տեղեկացրեց ԲՀԿ-ական աղբյուրը: «Համաձայնության կառավարության լիդերներն իրավունք չունեն, ինչպես նախկինում, իրենց նախարարներին բան «ասել», նրանք «ատվեչա» են միայն վարչապետին: Դա է նաև պատճառը, որ չենք ուզում պատասխանատվություն ստանձնել կառավարության գործունեության համար»: Իսկ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանին (Կարեն Կարապետյանի փեսային) էներգետիկայի նախարարը սկզբում կանչել ասել է՝ մնա, բայց հետո իրավիճակ է փոխվել, և նա ազատվել է աշխատանքից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: