Թրամփը Կիմ Չեն Ընին ցույց է տվել 1.6 մլն դոլարանոց «Գազան» նախագահական լիմուզինը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում ունեցած հանդիպումից հետո առիթը բաց չի թողել ու նրան ցույց է տվել իր նախագահական լիմուզինը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աշխատանքային լանչի ավարտից հետո Թրամփը Կիմ Չեն Ընին ցույց է տվել 1.6 մլն դոլար արժողությամբ «Գազան» կոչվող զրահապատ մեքենան՝ պատրաստված հատուկ իր համար:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են «նորաթուխ ընկերները» մոտենում մեքենային, ինչից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցը բացում է դուռը, իսկ Թրամփը ձեռքով ցույց է տալիս փոխադրամիջոցի սրահը, ինչին ի պատասխան հյուսիսկորեացի առաջնորդը ժպտում է: