ՆԱՏՕ-ն մեծամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում Նորվեգիայում
ՆԱՏՕ-ն մեծամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում, որոնց կմասնակցեն 40 հազար զինծառայողներ և որոնք այս տարվա ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի կունենան Նորվեգիայում, ցույց տալով աշխարհին, որ արևմտյան ռազմական դաշինքը «միասնական է և պատրաստ է պաշտպանել ինքն իրեն»:Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։
«Մենք չենք սպասում կռվի, բայց պաշտպանվում ենք», - ասել է ՆԱՏՕ-ի ծովակալ Ջեյմս Ֆոգոն:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր 29 երկրները, ինչպես նաև Ֆինլանդիան ու Շվեդիան մասնակցելու են վերջին տարիների ամենամեծ զորավարժություններին: