Քիմ Չեն Ընը Թրամփի հետ գագաթնաժողովը «խաղաղության նախերգանք» է անվանել
Այս թեմայով
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովը «խաղաղության նախերգանք» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հաղթահարեցինք այս գագաթնաժողովի վերաբերյալ բոլոր կասկածները եւ շահարկումները, եւ ես կարծում եմ, որ դա լավ է խաղաղության համար: Ես համարում եմ, որ սա լավ նախերգանք է խաղաղության համար»,- ասել է Քիմ Չեն Ընը, որը խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
Այս պահին Սինգապուրում ընթանում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Չեն Ընի գագաթնաժողովը: Հանդիպումը տեղի է ունենում Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, որը Սինգապուրից մի կամուրջ է բաժանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ղեկավարները մտադիր էին քննարկել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման եւ խաղաղության երաշխիքները, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների կարգավորման հարցերը: