G8 վերադառնալու համար Ռուսաստանը պետք է փոխի իր վարքագիծը. Թերեզա Մեյ
Ռուսաստանին չեն առաջարկի վերադառնալ G-7 (նախկինում G-8-խմբ.), մինչեւ Մոսկվան չդադարեի միջամտել այլ երկրների գործերին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է Reuters-ը:
«Լուրջ պատճառ կար, որ G8-ը դարձավ G7», - ասել է Մեյը, հավելելով, որ Ռուսաստանին հեռացրել են «Ղրիմի աննեքսիայի» պատճառով: «Ցանկացած խոսակցություն, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա վերադառնալ G7, հնարավոր չէ, մինչեւ Ռուսաստանը չփոխի իր վերաբերմունքը», - ասել է նա:
Ավելի վաղ G7 Ռուսաստանի վերադարձի անհրաժեշտության մասին էր ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: