Բաքվում աղջիկը ողջ է մնացել 11-րդ հարկից ընկնելուց հետո
Բաքվում դեռահաս աղջիկը մոր հետ վիճելուց հետո ցած է նետվել 11-րդ հարկի պատուհանից:
Ինչպես հայտնում է Report-ը, ինքնասպանության պատճառն այն էր, որ մայրը մերժել էր բջջային հեռախոսը տալու աղջկա խնդրանքը, որից հետո 14-ամյա Ֆիդան Թալիբովան որոշել էր կյանքի հետ հաշիվները մաքրել:
Սակայն երջանիկ պատահականությամբ նա ընկել էր ավտոմեքենայի վրա, ինչը նրա կյանքը փրկել էր: Նա վիրահատվել է եւ դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:
Ոստիկանությունը փաստով քննություն է կատարում: