Աֆղանստանում անվտանգության ուժերի առնվազն 15 աշխատակից է զոհվել
Հունիսի 11-ին թալիբների հարձակման արդյունքում Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգում անվտանգության ուժերի առնվազն 15 աշխատակից է զոհվել: Տեղացի պաշտոնյաները հայտնել են որ հարձակումը իրականացվել է այն պահին, երբ անվտանգության հսկիչ կետում ծառայող զինվորները հավաքվել էին նախաճաշի: