«Դեռ շատ երիտասարդ ես, տես, գլխիդ փորձանք չբերես»․ Էրդողանը սպառնացել է Կուրցին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ավստրիայում 7 մզկիթի փակման ու մոտ ապագայում սպասվող բազմաթիվ մահմեդական հոգևորականների արտաքսման մասին՝ դիմելով Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցին, գրում է diken.com.tr-ը։
«Տե՛ս, դեռ շատ երիտասարդ ես, դեռ շատ փորձառության կարիք ունես։ Տե՛ս, սա չմոռանա՛ս, տես, քո այս վարքով գլխիդ փորձանք չբերես։ Ավստրիայում մի մզկիթի փակումը կամ այնտեղի մահմեդական հոգևորականներին երկրից դուրս նետելը կարող է խաչի ու մահիկի նոր հակամարտության սկիզբ դնել, և դրա պատասխանատուն դու կլինես», - ասել է Էրդողանը՝ պնդելով, որ ամբողջ աշխարհում այսօր աճում են մահմեդականների դեմ բռնաճնշումները։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը սպառնացել էր, որ Թուրքիան անպատասխան չի թողնի նման քայլերը, և հայտարարել էր, որ եթե Արևմուտքն Ավստրիային պատշաճ դաս չտա՝ «այս գործը կարող է այլ զարգացումներ ունենալ»։
Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի տարածքում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ մոտ ապագայում Ավստրիայից կարող են արտաքսվել մի շարք մահմեդական հոգևորականներ։
Ավստրիայում մզկիթների հետ կապված հատուկ հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տեղական Falter պարբերականի էջերում հայտնվել էին երկրում գործող թուրքական մզկիթներից մեկում արված լուսանկարները․ դրանցում երևում էին զինվորական հագուստով երեխաներ, որոնք Դարդանելի ճակատամարտի մասին պատմող բեմադրությունում զոհվող զինվորների դերն էին ստանձնել։
Դրանից հետո Կուրցը հայտարարել էր, որ նման պատկերները չպետք է տեղ գտնեն ավստրիական իրականության մեջ, և հրահանգել էր հետաքննություն սկսել մզկիթների գործունեության վերաբերյալ։