Կիմ Չեն Ընը Թրամփին հրավիրել է Փհենյան՝ բանակցությունները շարունակելու համար
Այս թեմայով
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Փհենյան՝ Սինգապուրում մեկնարկող գագաթնաժողովի երկրորդ փուլն անցկացնելու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում է հարավկորեական «Չունան Իլբո» լրատվամիջոցը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Հայտնի է, որ հրավերը եղել է նամակում, որը Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը հունիսի մեկին փոխանցել է Թրամփին:
Աղբյուրը մանրամասնել է, որ Հյուսիսային Կորեան ու Միացյալ Նահանգները պատրաստ են բանակցությունները շարունակել բարձրագույն մակարդակով:
Չի բացառվում, որ Սինգապուրում ու Փհենյանում բանակցային գործընթացի բարեհաջող անցկացման դեպքում, հանդիպումները կշարունակվեն Վաշինգտոնում՝ սեպտեմբերին:
«Չունան Իլբո»-ն գրում է, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ժամանակ, հյուսիսկորեական կողմը Վաշինգտոնից պահանջել է դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու պատժամիջոցների չեղարկում:
Հիշեցնենք որ Կորեական պատերազմի ժամանակներից ի վեր ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև հարաբերություններ չկան: