Երեւանում քսանաամյա աղջիկը նստել է Մարտիրոս Սարյանի արձանի գլխին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա եւ չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. աղջիկ, հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք), ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am