Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա, իսկ թե ինչո՞ւ, չի նշվում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այո»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Մնացականյանը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են ներկա լինել մի շարք համաշխարհային առաջնորդներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am