Թուրքիայի մեջլիսի նախագահը հայտնել է հաջողության 3 գաղտնիքները
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Քահրամանը Ռիզեում ուսանողների հետ հանդիպման ժամանակ «բացահայտել» է հաջողության 3 գաղտնիքները։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Քահրամանը ուսանողների հետ Ռիզե քաղաքի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններից՝ գովելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։
Մեջլիսի նախագահը նաեւ կիսվել է գաղտնիքով։ Նա հայտարարել է, որ հաջությունը 3 գաղտնիք ունի՝ աշխատել, ամուսնանալ եւ հավատալ Աստծուն։