«Անհավանական գեղեցիկ Հայաստան». ռուս լրագրողը կիսվել է Հայաստան ու Արցախ կատարած ուղևորության տպավորություններով (լուսանկարներ)
Ֆուտբոլի հայտնի գիտակ Ալեքսանդր Բոբրովը կիսվել է Հայաստան և Արցախ կատարած այցելություններից ստացած տպավորություններով:
«Սպորտ Էքսպրես» թերթի լրագրողն իր թվիթերյան էջում 10 օր շարունակ հրապարակել է հայկական երկու պետությունների ամենատարբեր անկյուններում արված լուսանկարները՝ չմոռանալով անպայման նշել իր գտնվելու վայրը՝ Երևան, Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, Սևան, Նորատուս, Խնձորեսկ, Ստեփանակերտ, Շուշի:
Փաստացի, Բոբրովն իր թվիթերյան հետևորդների համար առցանց էքսկուրսիա է կազմակերպել Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերով, պատմել ազգային խոհանոցի, հարուստ մշակույթի, ճարտարապետության ու բնության մասին, գրում է rusarminfo.ru-ն։
«Անհավանական գեղեցիկ Հայաստան». ահա այս նկարագրությամբ է ուղեկցվել Բոբրովի հրապարակումների մեծ մասը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք լրագրողի ուղևորության ընթացքում արված մի շարք լուսանկարներ.