Ֆիզիկոսները անապատի չոր օդից մեկ բաժակ ջուր են ստացել
Բերքլիի համալսարանի գիտնականները «կախարդական ավազի» նոր տարբերակ են ստեղծել, որը կարող է չոր անապատային օդից խոնավություն «քաղել»: Նրանք ավազը փորձարկել են իրական անապատում եւ մեկ բաժակ քաղցրահամ ջուր են ստացել, հաղորդում է Science Advances-ը:
Փորձերի հաջող ավարտը գիտնականներին ստիպել է այլ խնդիրների մասին մտածել՝ նյութի բարձր արժեքի, որը պայմանավորված է դրանում առկա ցիրկոնիումով եւ այն բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ ջրի նման գեներատորների ընդլայնման եւ դրանց արտադրողականության մեծացման դեպքում: