Չինացի ոստիկանը ծեր անցորդին գրկելով անցկացրել է փողոցով (Տեսանյութ)
Չինաստանի Սիչուան նահանգում ոստիկանը ծեր անցորդին մեջքին գրկած անցկացրել է փողոցով, հաղորդում է South China Morning Post-ը:
Փողոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ձեռնափայտով ծեր տղամարդը փորձում անցնել փողոցը: Նա շատ դանդաղ է քայլում եւ երբ ավտոմեքենաների համար կանաչ լույսը վառվում է, նա մնում է ճանապարհի կեսին: Այդ ժամանակ նրան է մոտենում ոստիկանը, նստացնում է մեջքին եւ այդպես գրկած անցկացնում է փողոցը: