ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը հանդիպում է Արցախի իշխանությունների հետ
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը երեկ ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Մայիլյանը և Կասպշիկը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլև այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպշիկը մտքեր են փոխանակել շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության և հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: