Երգչուհի Զառան ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում կատարել է «Դլե յաման»-ը (տեսանյութ)
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Զառան (Զարիֆա Մգոյան), որը 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանն է, ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում մասնակցել է առաջնության վերաբերյալ միջոցառման:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, ՌԴ վաստակավոր երգչուհին ՄԱԿ-ի աշխատակիցների համար կատարել է հայկական «Դլե յաման» երգը:
Հայտնի է, որ ունկնդիրների շարքում է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում։