Սիցիլիա կղզում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը (Տեսանյութ)
Իտալական Սիցիլիա կղզում սկսվել է Էտնա հրաբխի ժայթքումը, հաղորդում է The Local-ը: Իտալիայի գեոֆիզիկայի ազգային ինստիտուտից հայտնում են, որ ներկա պահին ժայթքումը վտանգավոր չէ մարդկանց համար: Կատանիա օդանավակայանը գործում է նորմալ ռեժիմով:
Էտնան վերջին անգամ ժայթքել էր 2016-ի մքայիսին: Այն ժամանակ հրաբուխը մի քանի ժամ 3,5 մետր բարձրությամբ մոխիր էր ժայթքում:
Top-News.am