Ձու խաշելու «կախարդական» միջոցը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)
Reddit կայքի օգտատերը պատմել է ձու խաշելու արտասովոր միջոցի մասին. կաթսայի գոլորշու մեջ թռչող ձուն հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, և նրանք կախարդական են անվանել այս միջոցը:
Դատելով տեսանյութից՝ ձուն պետք է դնել շոգեխարշ կաթսայի կափարիչի անցքի վրա, որտեղից տաք օդի հոսանք է դուրս գալիս: Ճնշման արդյունքում ձուն ոչ միայն չի ընկնում, այլ նաև խաշվում է:
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ այս միջոցն ավելի նախընտրելի է ձու խաշելու համար, քանի որ սպիտակուցը չի կպչում կեղևին, և ձուն հեշտ է մաքրվում:
Նշվում է, որ կայքի օգտատերերին դուր է եկել ձու խաշելու այս մեթոդի ոչ միայն օրիգինալությունը, այլ նաև արդյունավետությունը: